INNOSTUD

15 Նոյեմբեր, 2025

Մուտք
Գրանցվել

Ձմեռային արձակուրդներն ավարտելու ամենաուսանողական տարբերակը

2020-02-06

Ուսանողների համար լավագույն հանգիստն ակտիվ ու հագեցած օրերն են մեկ տանիքի տակ. Մանկավարժական համալասարանը հենց այս սկզբունքով է Աղավնաձորի ուսումնական բազայում միավորել բուհի 70 ուսանողի: Բոլոր 10 ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող, ակտիվ ու նաև քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները փետրվարի 3-8-ը՝ ձմեռային արձակուրդի վերջին 5 օրն անցկացնում են միասին՝ գերհագեցած ծրագրով: Վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, սպորտային միջոցառումներ, ճաշ, կինոդիտում, ազգային պարերի ուսուցում, մրցումներ, ընթրիք, դիսկոտեկ. օրվա պարտադիր գրաֆիկը լրացվում է նաև ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներիհետ հանդիպումներով: Իսկ ազատ ժամերին ուսանողներին միավորում է երգն ու երաժշտությունը, դիսկոտեկը և խարույկի մոտ կազմակերպվող հավաքույթները: Ակտիվ ժամանցի և լիարժեք հանգիստի շնորհիվ ուսանողներն իրենց ուսումնական նոր տարին կսկսեն էլ ավելի բարձր արդյունավետությամբ: Արդեն տասներորդ տարին կազմակերպվող անվճար ձմեռային հանգիստը փորձի, մտքերի ու գաղափարների փոխանակման և նոր ծանոթությունների համար հետաքրքիր միջոց է, նաև կրթական գործունեության բաղադրիչ: Այն ձմեռային արձակուրդն ավարտելու ամենաուսանողական տարբերակն է, որը նույն ուսումնական հաստատությունում սովորող անձանց բացահայտելու հրաշալի հնարավորություն է: Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Անի Կիրակոսյանն արդեն հասցրել է ընկերանալ մյուս ուսանողների հետ: «Այստեղ ընդամենը 24 ժամում ստեղծվեց այնպիսի ջերմ մթնոլորտ, որ բոլորս միանգամից ընկերացանք»: Անիի՝ տարբեր ֆակուլտետների ուսանողական միասնության գաղափարի հետ համաձայն է նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Սամվելյանը. «Բարձր կազմակերպվածության շնորհիվ օրվա ընթացքում մենք հասցնում ենք անել ամեն ինչ՝ քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, ուսուցողական հանդիպումներ, և միաժամանակ ձեռք բերել նոր ընկերական շրջապատ»: Ուսանողների անվտանգ հանգստի համար ստեղծված են բոլոր պայմանները: Ուսանողներն առաձնահատուկ գոհունակությամբ են խոսում հատկապես թարմ և բազմազան սննդի մասին. բոլորը միակարծիք են՝ սնունդը համեղ է, օգտակար և հաճելի: Յուրաքանչյուր ճաշատեսակ պատրաստվում է օրվա ժամին համապատասխան առողջ սննդակարգով: Հանգստի պայմաններից ոգևորված է նաև Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Էլեն Նիկողոսյանը. «Այս հանգիստը ուսանողերի համար լիցքաթափվելու լավագույն հնարավորությունն է: Դրական լիցքերի շնորհիվ տարին սկսելու ենք էլ ավելի պատրաստված ու նոր գաղափարներով»: Հանգստի կազմակերպման գործում ակտիվ դեր ունի նաև Ուսանողական խորհուրդը, որի հանձնաժողովները ուսանողների համար կազմակերպում են ժամանցային տարբեր միջոցառումներ: Աղավնաձորի ուսումնական բազայում ուսանողական եռուզերը շարունակվում է: Հանգիստը կավարտվի փետրվարի 7-ին. ուսանողները նոր ուսումնական կիսամյակը կսկսեն լիարժեք հանգստացած և դրական հույզերով: