INNOSTUD

15 Նոյեմբեր, 2025

Մուտք
Գրանցվել

ՀՊՄՀ-ի դասախոսը մասնակցեց սեմինարի

2019-07-25

Վերջերս ՏՐԻԶ (գյուտարարական խնդիրների լուծման տեսություն) մանկավարժության շրջանակներում «Նոր սերնդի կրթություն» միջազգային կազմակերպությունը Մոսկվայում մանկավարժների համար կազմակերպել էր սեմինար: Սեմինարի նպատակն էր մանկավարժների լայն շրջանակին ծանոթացնել ՏՐԻԶ մանկավարժության տեսական հիմքերին, գործիքներին և տեխնիկային: Սեմինարին կից ներկայացված էր մասնակցության 3 անվճար տեղ, որի մասնակիցները պետք է ընտրվեին ըստ մոտիվացիոն նամակի. նրանցից մեկն ընտրվեց ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Արևիկ Խուգեյանը: Սեմինարը, որին մասնակցում էր Ռուսաստանի տարբեր քաղաքների շուրջ 20 ներկայացուցիչ, հագեցած էր տեսական և գործնական հանձնարարություններով: www.aspu.am-ի հետ զրույցում Արևիկ Խուգեյանն ընդգծեց, որ ստեղծված ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտը բավական տրամադրող էր նոր տեխնոլոգիա սովորելու համար: «ՏՐԻԶ մանկավարժության նպատակն է երեխաներին սովորեցնել մեկ խնդրի շուրջ տալ մի քանի լուծումներ, կարողանալ ձևակերպել ճիշտ հարցադրումներ: Սեմինարի արդյունքում ստացած տեսական և գործնական հմտությունները կհարստացեն մասնագիտական գիտելիքներս՝ դրանք ինչպես թեկնածուական ատենախոսության գործնական հատվածում, այնպես էլ կարդացվող առարկաների հիմքում ներդնելու նպատակով»,-հավելեց Արևիկ Խուգեյանը: - See more at: https://aspu.am/hy/content/hpmh-i_dasakhosy_masnakcec_seminari/#sthash.o7hzR9rk.dpuf