INNOSTUD

15 Նոյեմբեր, 2025

Մուտք
Գրանցվել

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս գրանցվել։

Այցելում ենք innostud.am, այնուհետև աջ կողմի անկյունից ընտրում «Գրանցվել» կոճակը։ Ընտրում ենք «Ուսուցիչ» կամ «Աշակերտ» տարբերակներից մեկը և սկսում լրացնել բոլոր անհրաժեշտ տվյալները։ Օգտանունն ու գաղտնաբառը (ինչպես նաև գաղտնաբառի կրկնողությունը) գրում ենք լատինատառ։ Նշում ենք նաև CAPTCHA-ն և սեղմում «Գրանցվել»։


Ինչպե՞ս ստեղծել «Առաջադրանքների խումբ»։

Ուսուցիչը իր ստեղծած առաջադրանքները հնարավորություն ունի և պետք է խմբավորի, որպեսզի աշակերտը կարողանա հաջորդականությամբ կատարել մի քանի առաջադրանքներ։ Դրա համար անհրաժեշտ է այցելել «Առաջադրանքների խումբ» բաժինը և լրացնել բոլոր տողերը՝ վերնագիր, առարկա և հարցերի քանակ (ցանկացած թիվ գրելիս, ավտոմատ կհայտնվի աըդքան հարցերի տողեր, սեղմել դրանցից յուրաքանչյուրի վրա և ընտրել հարցը)։

Ինչպե՞ս ստեղծել «Սովորական» առաջադրանքի տեսակը։

Այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Սովորական» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր» -առաջադրանքի վերնագիր, որն օգնելու է «Առաջադրանքի խումբ» ստեղծելիս տվյալ հարցը հեշտությամբ գտնել։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ) 4․ «Տեքստային հարց»- Շարադրել առաջադրանքի հարցը։ 5․ Այս քայլում պետք է գրել մինչև 6 պատասխան, որից միայն մեկը ճիշտ։ Եվ հենց միակ ճիշտ պատասխանի դիմաց՝ շրջանակի մեջ, դնել կետ՝ համակարգին ցույց տալու համար ճիշտ պատասխանը։ 6․ Կարգավիճակը թողնել «Ակտիվ» (Եթե կարիք կլինի այնպես անել, որ հարցը համակարգում չերևա, այն հեշտությամբ կարող ենք խմբագրել և կարգավիճակը փոխել «Պասիվ»)։ 7․ Սեղմել «Հրապարակել»։ Առաջին առաջադրանք- խաղը պատրաստ է։


Ինչպե՞ս ստեղծել «Համեմատություն» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Համեմատություն» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր»- Շարադրել առաջադրանքի հարցը։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Ֆոնային նկար- Ներբեռնել այն ֆոնային նկարը (880px X 650px)։ 5․ Տարբերության նկարներ- Այստեղ պետք է ներբեռնել օբյեկտները ՝ իրենց համապատասխան չափերով (75px X 75px), որոնք պետք է տեղադրել ֆոնային նկարներից մեկի վրա՝ ստեղծելով համեմատության խաղ։ 6․ Կարգավիճակը թողնել «Ակտիվ» (Եթե կարիք կլինի այնպես անել, որ հարցը համակարգում չերևա, այն հեշտությամբ կարող ենք խմբագրել և կարգավիճակը փոխել «Պասիվ»)։ 7․ Օբյեկտները տեղադրելուց հետո սեղմել «Շարունակել»։ 8․ Այս քայլում կերևա ֆոնային նկարը՝ տեղադրված օբյեկտներով և առանց ։ 9․ Սեղմել «Հրապարակել»։


Ինչպե՞ս ստեղծել «Պատկերացում» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Պատկերացում» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր»- Շարադրել առաջադրանքի հարցը։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Ֆոնային նկար- Ներբեռնել ֆոնային նկար ։ Եթե կարիք կա ֆոնային նկարը ինքնուրույն ստեղծել, պետք է հաշվի առնել, որ 880px լայնությամբ նկարի ձախ հատվածից դեպի կենտրոն պետք է չափել 270px, այնուհետև ստացված թիվը բաժանել սյունակների (2,3 կամ 4)։ 5․ Ընտրել սյունակների անհրաժեշտ քանակը (2,3 կամ 4)։ 6․ Սեղմել «Շարունակել»։ 7․ Նախօրոք պատրաստված օբյեկտները մկնիկով բռնել և տեղադրել (drag and drop) նշված քառակուսիների մեջ։ 8․ Սեղմել «Շարունակել»։ 9․ Համակարգին «սովորեցնել» խաղի կանոնները, թե ո՞ր սյունակում, ո՞ր պատկերն է հարկավոր տեղադրել։ 10․ Սեղմել «Հրապարակել»։


Ինչպե՞ս ստեղծել «Հաշվողական» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Հաշվողական» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր»- Շարադրել առաջադրանքի հարցը։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Ֆոնային նկար- Ներբեռնել ֆոնային նկարը (880px X 650px)։ 5․ Նախօրոք պատրաստված օբյեկտները մկնիկով բռնել և տեղադրել (drag and drop) նշված քառակուսիների մեջ (մինչև 10 հատ)։ 6․ Սեղմել «Շարունակել»։ 7․ Համակարգին «սովորեցնել» խաղի կանոնները՝ օբյեկտները մկնիկով բռնել և տեղադրելով (drag and drop) ֆոնային նկարի վրա՝ ըստ պահանջի։ 8․ Սեղմել «Հրապարակել»։


Ինչպե՞ս ստեղծել «Հիշողություն» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Հիշողություն» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր»- Շարադրել առաջադրանքի հարցը։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Մատրիցայի մեծությունը- ընտրել, թե ինչ չափի պետք է լինի մատրիցան (3x3, 4x4, 5x5, 6x6): 5. Օբյեկտներ- նախօրոք պատրաստի օբյեկտները մկնիկով բռնել և տեղադրել (drag and drop) նշված քառակուսիների մեջ։ 6․ Սեղմել «Շարունակել»։ 7․ Այս քայլում կարող ենք օբյեկտների տեղերը փոխել՝ սեղմելով «Վերաբաշխել», կամ պարզապես սեղմել «Հրապարակել»։


Ինչպե՞ս ստեղծել «Դինամիկա» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Դինամիկա» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր» -առաջադրանքի վերնագիր, որն օգնելու է «Առաջադրանքի խումբ» ստեղծելիս տվյալ հարցը հեշտությամբ գտնել։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Առաջադրանքի տեսակը- Ընտրում ենք առաջադրանքի տեսակը (Տեքստային, Նկար, Վիդեո (Youtube-ի հղում), Աուդիո (բեռնել անհրաժեշտ ձայնագրությունը))։ 5․ Տեքստային հարց- Շարադրել առաջադրանքի հարցը։ 6․ Օբյեկտներ- Համապատասխան օբյեկտները մկնիկի միջոցով բռնել և տեղադրել (drag and drop) նշված 6 քառակուսիների մեջ։ 7․ Առաջադրանքի ճիշտ պատասխանի դիմաց՝ շրջանակի մեջ, կետ դնել։ 8․ Սեղմել «Հրապարակել»։


Ինչպե՞ս ստեղծել «Փոփոխվող» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Փոփոխվող» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր» -առաջադրանքի վերնագիր, որն օգնելու է «Առաջադրանքի խումբ» ստեղծելիս տվյալ հարցը հեշտությամբ գտնել։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Ֆոնային նկար- Ներբեռնել ֆոնային նկարը (880px X 650px)։ 5․ Հարց- Շարադրել առաջադրանքի հարցը։ 6․ Օբյեկտներ- Համապատասխան օբյեկտները մկնիկի միջոցով բռնել և տեղադրել (drag and drop) նշված 6 ուղղահայաց քառակուսիների մեջ։ 7․ Առաջադրանքի ճիշտ պատասխանի դիմաց՝ շրջանակի մեջ, կետ դնել։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել որևէ նկար կամ YouTube-յան հղում, որը աշակերտը կտեսնի հարցին պատասխանելուց հետո։ 8․ Սեղմել «Հրապարակել»։


Ինչպե՞ս ստեղծել «Տեղանքի կողմնորոշում» առաջադրանքի տեսակը։

Ցանկացած առաջադրանք - խաղ ստեղծելուց առաջ, պետք է նախևառաջ աշխատել ֆոնային նկարի և անհրաժեշտ օբյեկտների ստեղծմամբ (ցանկալի է Photoshop-ի օգնությամբ)։ Որից հետո այցելում ենք արդեն պատրաստի անձնական էջ, էկրանի ձախ հատվածում, սեղմում «Ավելացնել օբյեկտներ» կոճակը և ըստ պահանջի ավելացնում անհրաժեշտ օբյեկտները։ Այնուհետև մկնիկը պահում ենք «Հարց» տարբերակի վրա և սեղմում «Ստեղծել հարց» (կամ միանգամից սեղմում ենք «Հարց» հետո սեղմում «Ստեղծել հարց»)։ Նշված տարբերակներից ընտրում ենք «Տեղանքի կողմնորոշվում» և շարունակում («Ստեղծել»)։ Լրացնում ենք անհրաժեշտ տողերը՝ 1․ «Վերնագիր» - Շարադրել առաջադրանքի հարցը։ 2․ «Հետհաշվարկ»- Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտը պետք է հասցնի կատարել առաջադրանքը (առավելագույնը 100 վայրկյան)։ 3․ «Գնահատական»- Առաջադրանքի կատարման համար գնահատական (1-10 բալ)։ 4․ Խաղի բարդությունը- Ընտրել, թե ինչ աստիճանի բարդ պետք է լինի խաղը (Պարզ, Նորմալ, Բարդ)։ 5․ Օբյեկտներ- Նախօրոք պատրաստի օբյեկտները տեղադրել 2 քառակուսիների մեջ, որպես լաբիրինթոսի սկիզբ և ավարտ։ 6․ Սեղմել «Շարունակել»։ 7․ Ստուգել ճշտությունը և սեղմել «Հրապարակել»։