|
Անվանում |
Բովանդակություն |
Ամսաթիվ |
|
| Հավաստագրեր սփյուռքահայ ուսուցիչներին |
Այսօր հավաստագրեր հանձնվեցին Մանկավարժական համալսարանում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչներին:
Ծրագրի ավարտի առթիվ ուսուցիչներին շնորհավորեց ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:
Ողջունելով 1-ամսյա վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ Արկադի Պապոյանը հույս հայտնեց, որ ձեռք բերված կարողություններն ու հմտությունները կլինեն նպատակային. «Սա կարևոր է և´ մեզ, և´ ձեզ համար: Մենք ունենք ձեր աջակցության կարիքը՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն մեր կրթօջախները Սփյուռքում: Վստահ եմ, որ Հայաստանում անցկացված օրերը կլինեն անմոռանալի և պատմություն դարձած իրականությունը որպես հուշ կտանեք հայրենիքից: Վստահ եղեք՝ մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ աջակցելու»,-հավելեց նա:
Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց նաև մանկավարժական համալսարանի ղեկավարությանն ու ծրագրի ներկայացուցիչներին՝ վերապատրաստումները կրթական, մշակութային բաղադրիչներով հարստացնելու և անհրաժեշտ միջավայր ապահովելու համար: Նա նաև հույս հայտնեց, որ ձևավորված կապերը կամրապնդվեն և կունենան գեղեցիկ շարունակականություն՝ հետագա համագործակցության, նոր նախաձեռնությունների համար:
«Դուք հայոց լեզվի դեսպաններն եք այն երկրներում, որտեղ աշխատում եք: Դա ազգապահպան և հայապահպան աշխատանք է, ինչի համար առաջին հերթին ձեզ ենք շնորհակալ»,-նշեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը և բուհի ղեկավարության անունից շնորհավորեց վերապատրաստված ուսուցիչներին:
Պրոռեկտոր Երեմյանն ընդգծեց, որ ամենամյա վերապատրաստումն իրականցվում է ԿԳՄՍ նախարարության քաղաքական կամքի և մանկավարժական համալսարանի ամենօրյա և հետևողական աշխատանքի արդյունքում: Պրոռեկտորը հավելեց նաև, որ բուհը պատրաստակամ է շարունակել վերապատրաստման ծրագիրը, ընդլայնել, բազմազան ուղղություններ տալ, նախանշել ծրագրի բարելավման նոր ուղղություններ:
«Երբ հետահայաց նայում ես անցած մեկ ամսին, սիրտդ լցվում է հպարտությամբ: Այսօր բոլորս ուրախ ենք, քանի որ կատարել ենք մեր սրտի պարտքը, մանկավարժական առաքելության մի կարևոր մասնիկը»,-նշեց «Սփյուք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը և շնորհավորեց ուսուցիչներին:
Պրոֆեսոր Դանիելյանը չթաքցրեց՝ հպարտ է սփյուռքահայ ուսուցիչների համար, որոնք Խաչատուր Աբովյանի անունը կրող հաստատության մեջ լրացրին իրենց գիտելիքների պակասը, ձեռք բերեցին հաջողություններ. «Ինչ-որ կերպ կարող ենք ձեզ կոչել Մանկավարժական համալսարանի սաներ, իսկ այս հրաժեշտը նոր հանդիպումների լավ սկիզբ է»:
Սփյուռքահայ ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին վերապատրաստումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչը հնարավորություն տվեց նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելուց բացի, լինել հայրենիքի տեսարժան վայրերում, մասնակցել մշակութային միջոցառումների, մասնակցել տարբեր հանդիպումներին:
Նշենք, որ արդեն 3-րդ տարին Մանկավարժական համալսարանը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացնում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում: Այս տարի՝ հուլիսի 1-26-ն անցկացվող ծրագրին մասնակցում էր 15 երկրից 56 ուսուցիչ, որոնք վերապատրաստվել են ուսումնական 5 խմբերով: |
2019-07-03 |
Կարդալ ավելին |
| ՀՊՄՀ-ի դասախոսը մասնակցեց սեմինարի |
Վերջերս ՏՐԻԶ (գյուտարարական խնդիրների լուծման տեսություն) մանկավարժության շրջանակներում «Նոր սերնդի կրթություն» միջազգային կազմակերպությունը Մոսկվայում մանկավարժների համար կազմակերպել էր սեմինար:
Սեմինարի նպատակն էր մանկավարժների լայն շրջանակին ծանոթացնել ՏՐԻԶ մանկավարժության տեսական հիմքերին, գործիքներին և տեխնիկային: Սեմինարին կից ներկայացված էր մասնակցության 3 անվճար տեղ, որի մասնակիցները պետք է ընտրվեին ըստ մոտիվացիոն նամակի. նրանցից մեկն ընտրվեց ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Արևիկ Խուգեյանը:
Սեմինարը, որին մասնակցում էր Ռուսաստանի տարբեր քաղաքների շուրջ 20 ներկայացուցիչ, հագեցած էր տեսական և գործնական հանձնարարություններով:
www.aspu.am-ի հետ զրույցում Արևիկ Խուգեյանն ընդգծեց, որ ստեղծված ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտը բավական տրամադրող էր նոր տեխնոլոգիա սովորելու համար:
«ՏՐԻԶ մանկավարժության նպատակն է երեխաներին սովորեցնել մեկ խնդրի շուրջ տալ մի քանի լուծումներ, կարողանալ ձևակերպել ճիշտ հարցադրումներ: Սեմինարի արդյունքում ստացած տեսական և գործնական հմտությունները կհարստացեն մասնագիտական գիտելիքներս՝ դրանք ինչպես թեկնածուական ատենախոսության գործնական հատվածում, այնպես էլ կարդացվող առարկաների հիմքում ներդնելու նպատակով»,-հավելեց Արևիկ Խուգեյանը:
- See more at: https://aspu.am/hy/content/hpmh-i_dasakhosy_masnakcec_seminari/#sthash.o7hzR9rk.dpuf |
2019-07-25 |
Կարդալ ավելին |
| Մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի ընդունելություն |
Դիմեք հունիսի 10-ից օգոստոսի 25-ը առկա ուսուցման և հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը՝ հեռակա ուսուցման համար: Մանրամասների համար զանգահարեք 010 59 70 69 հեռախոսահամարով: |
2019-07-01 |
Կարդալ ավելին |
| Թեսթային նորություն |
Թեսթային նորության բովանդակություն։ |
2020-06-28 |
Կարդալ ավելին |
| Ձմեռային արձակուրդներն ավարտելու ամենաուսանողական տարբերակը |
Ուսանողների համար լավագույն հանգիստն ակտիվ ու հագեցած օրերն են մեկ տանիքի տակ. Մանկավարժական համալասարանը հենց այս սկզբունքով է Աղավնաձորի ուսումնական բազայում միավորել բուհի 70 ուսանողի:
Բոլոր 10 ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող, ակտիվ ու նաև քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողները փետրվարի 3-8-ը՝ ձմեռային արձակուրդի վերջին 5 օրն անցկացնում են միասին՝ գերհագեցած ծրագրով:
Վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, սպորտային միջոցառումներ, ճաշ, կինոդիտում, ազգային պարերի ուսուցում, մրցումներ, ընթրիք, դիսկոտեկ. օրվա պարտադիր գրաֆիկը լրացվում է նաև ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներիհետ հանդիպումներով: Իսկ ազատ ժամերին ուսանողներին միավորում է երգն ու երաժշտությունը, դիսկոտեկը և խարույկի մոտ կազմակերպվող հավաքույթները: Ակտիվ ժամանցի և լիարժեք հանգիստի շնորհիվ ուսանողներն իրենց ուսումնական նոր տարին կսկսեն էլ ավելի բարձր արդյունավետությամբ:
Արդեն տասներորդ տարին կազմակերպվող անվճար ձմեռային հանգիստը փորձի, մտքերի ու գաղափարների փոխանակման և նոր ծանոթությունների համար հետաքրքիր միջոց է, նաև կրթական գործունեության բաղադրիչ: Այն ձմեռային արձակուրդն ավարտելու ամենաուսանողական տարբերակն է, որը նույն ուսումնական հաստատությունում սովորող անձանց բացահայտելու հրաշալի հնարավորություն է: Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Անի Կիրակոսյանն արդեն հասցրել է ընկերանալ մյուս ուսանողների հետ: «Այստեղ ընդամենը 24 ժամում ստեղծվեց այնպիսի ջերմ մթնոլորտ, որ բոլորս միանգամից ընկերացանք»: Անիի՝ տարբեր ֆակուլտետների ուսանողական միասնության գաղափարի հետ համաձայն է նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Սամվելյանը. «Բարձր կազմակերպվածության շնորհիվ օրվա ընթացքում մենք հասցնում ենք անել ամեն ինչ՝ քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, ուսուցողական հանդիպումներ, և միաժամանակ ձեռք բերել նոր ընկերական շրջապատ»:
Ուսանողների անվտանգ հանգստի համար ստեղծված են բոլոր պայմանները:
Ուսանողներն առաձնահատուկ գոհունակությամբ են խոսում հատկապես թարմ և բազմազան սննդի մասին. բոլորը միակարծիք են՝ սնունդը համեղ է, օգտակար և հաճելի: Յուրաքանչյուր ճաշատեսակ պատրաստվում է օրվա ժամին համապատասխան առողջ սննդակարգով:
Հանգստի պայմաններից ոգևորված է նաև Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Էլեն Նիկողոսյանը. «Այս հանգիստը ուսանողերի համար լիցքաթափվելու լավագույն հնարավորությունն է: Դրական լիցքերի շնորհիվ տարին սկսելու ենք էլ ավելի պատրաստված ու նոր գաղափարներով»:
Հանգստի կազմակերպման գործում ակտիվ դեր ունի նաև Ուսանողական խորհուրդը, որի հանձնաժողովները ուսանողների համար կազմակերպում են ժամանցային տարբեր միջոցառումներ:
Աղավնաձորի ուսումնական բազայում ուսանողական եռուզերը շարունակվում է: Հանգիստը կավարտվի փետրվարի 7-ին. ուսանողները նոր ուսումնական կիսամյակը կսկսեն լիարժեք հանգստացած և դրական հույզերով: |
2020-02-06 |
Կարդալ ավելին |
| Կրթության բարելավում Մանկավարժականում |
Կրթության նոր մոտեցումներ ՀՊՄՀ-ում |
2020-02-06 |
Կարդալ ավելին |